Դեղագործություն

Ֆարմացիայի ֆակուլտետը՝ համալսարանի ամենաերիտասարդ բաժինն է, սակայն տեխնիկապես ամենահագեցվածը։ Համալսարանում գործում են տարբեր լաբորատորիաներ, քիմիական, բուսաբանական, կենսաբանական կաբինետներ, որտեղ ուսանողները ծանոթանում են իրենց ապագա մասնագիտության հետ,
անձնապես մասնակցելով դեղորայքի ստեղծմանը։ Համալսարանը պայմանգրեր ունի դեղագործական գործարանների հետ, և ուսանողները հնարավորություն են ստանում անձամբ մասնակցել համապատասխան արտադրության ընթացքին։
Մեծ տեղ է հատկացվում գիտական և հետազոտական աշխատանքին։ Համալսարանի դասախոսներն ունեն ավելի քան 60 պատենտ՝ տարբեր բուժական նյութերի պատրաստման առաջարկներով։ Համալսարանն այս ուղղությամբ համագործակցում է Ակադեմիկոս Ի․ Վ․ Եղիազարովի անվ․ ջրային հիմնահարցերի և
հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ (այժմ գործում է Երևանում)։ Կան համագործակցության պայմանագրեր նաև որոշ բնապահպանական, բնավերականգնողական, առողջ կենսակերպի և այլ հայրենական և
կազմակերպությունների հետ։
Համալսարանի դեղագործների գիտական աշխատանքը հիմնականում կապված է հայրենական բուսաբանական աշխարհի բարիքների ճիշտ կիրառման հետ։ Այս առումով ուսումնասիրվում են հայ մեծ բժիշկների՝ հիմնականում Մխիթար Հերացու ավանդույթը, հայ լավագույն դեղագործների փորձը, օրինակ
Օ․Կարապետյանի կաթնամթերքով և բուսական միջոցներով ստեղծված «Օկարին» և այլ դեղորայքներ։ Յուրաքանչյուր ամառ համալսարանը կազմակերպում է արշավներ դեպի բնություն, մանավանդ ալպիական գոտիներ, որտեղ կա մեզ հետաքրքրող բուսականություն։ Հավաքած խոտերը ուսումնասիրում են
ուսանողները՝ դասախոսների ղեկավարությամբ և գալիս են համապատասխան եզրակացության։ Մի քանի տարի առաջ մեր գիտական խումբը լուրջ առաջարկություն էր արել ալոճի օգտագործման կապակցությամբ, պարզելով, որ այն պարունակում է տարբեր տեսակի վիտամիններ, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները։ Հայաստանում սովորաբար նման նպատակով օգտագործում են տարբեր ձևերով պատրաստված չիչխանը։ Մեր մասնագետներն առաջարկել են օգտագործել առաջին հերթին նրա եփուկը։ Ուսանողների կողմից բավականին առաջարկություններ են արվել հայկական ավանդական
ճաշատեսակների օգտագործման վերաբերյալ՝ հիմնականում մուրաբաների պատրաստման և օգտագործման շուրջ։
Համատեղելով ուսումն ու հետազոտական աշխատանքը՝ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն գիտելիքներ, այլև ծանոթանում են հայրենի բնության, նրա բարիքների հետ, սովորում են հարգել և գնահատել հայրենի ծառ ու ծաղիկը, հայրենիքը որպես հավերժական կենսաղբյուր։ Ապահովել մարդուն առողջ ապրելակերպը՝ ամենաբարի գործն է աշխարհում։ Բժիշկը բուժում է դեղորայքով։ Առողջապահության առաջընթացը ապահովում է ֆարմացիան, դեղագործությունը։ Ցանկացած դեպք բժշկական կրթություն սկսվում է դեղագործությունից։ Լավ դեղագործ դառնալու համար պետք է լավ համալսարան և լավ ուսուցում։ Եկեք մեզ մոտ սովորելու։
