Տնտեսագիտություն

Տնտեսագիտության ֆակուլտետում սովորում են տնտեսագիտություն։ Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա երկրի ղեկավարը։ — Իհարկե պետք է լինի տնտեսագետ։ Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա նախարարը կամ մարզպետը։ — Իհարկե պետք է լինի տնտեսագետ։ Սա ընդամենը էկոնոմիկա է, որն իր մեջ
ընդգրկում է և՛ տան, և՛ քաղաքային տնտեսության վարում, և՛ մակրոէկոնոմիկա, և՛ միկրոէկոնոմիկա, և՛ կիրառական, և՛ տեսական տնտեսագիտություն։ Սովորեք տնտեսագիտության տեսություն ու պրակտիկա և կդառնաք մեր երկրի իսկական կառուցողներ։ Համալսարանը կիրառում է ժամանակակից ուսումնական և
գիտական գրականություն, ուսանողներն ընդգրկվում են համալսարանի գիտական ծրագրերի մեջ։ Մեր դասախոսներին դուք հաճախ կարող եք տեսնել հեռուստատեսությամբ՝ տնտեսական հարցեր քննարկելիս։
Տնտեսագիտական մոտեցումը կարող է հատակից պոկել երկրի տնտեսությունը և տանել դեպի երկինք, ինչպես դա տեղի ունեցավ Չինաստանում, կամ զարգացած տնտեսությունը դարձնել զրո, ինչպես դա արվեց մեր երկրում Խորհրդային Միության փլուզումից հետո։ Տնտեսագիտության գաղտնիքները գաղտնիք են, բայց շատ պարզ։ Ինչո՞ւ Ճապոնիայում մեկ ԱՄՆ դոլարն արժե 6000 իեն, չէ՞ որ Ճապոնիան աշխարհի ամենազարգացած երկրներից է։ Ինչո՞ւ Հորդանանում մեկ դրամն արժե 1,20 դոլար, իսկ տնտեսությունը գրեթե զրոյի վրա է։ Դժվար չէ եզրակացնել, որ արդյունաբերություն զարգացնելու համար պետք է անընդհատ և խելացի ֆինանսական քաղաքականություն վարել՝ գցել սեփական դրամի գինը դոլարի նկատմամբ և հետո բարձրացնել այն ըստ տնտեսական իրավիճակի։
Ի՞նչ էր Գորբաչովի «պերեստրոյկան»․ երկիրը քանդելու հաջողակ փո՞րձ թե երկիրը վերակառուցելու անհաջող ձգտում։ Քաղաքագետներն ու փիլիսոփաները մինչև այսօր վիճում են դրա շուրջ, իսկ տնտեսագետին հասկանալի է, որ, եթե Գորբաչովը երկիրը իրոք վերակառուցել ուզենար, նա կգնար ոչ թե այն բաժանելու, այլ այն ուժեղացնելու ճանապարհով՝ Չինաստանի տարբերակով (տարբերակը աչքերի դեմն էր)։ Ամբողջ աշխարհը ձգտում է արագացնել արդյունաբերության և գիտության զարգացման տեմպերը, միայն Չինաստանն անում է ամեն ինչ, որ դանդաղեցնի այն, քանի որ այլևս արտադրանքը տեղավորելու (վաճառելու, փոխանակելու, կուտակելու ․․․) տեղ չունի։
Մեր համալսարանում անցկացվում են զանազան տնտեսագիտական ուսումնասիրություններ, որոնք կարող են օգնել մեր երկրին ճիշտ կատարել հետագա քայլերը։ Օրինակ, ինչպե՞ս անել, որ Հայաստանում զարգանա ծանր արդյունաբերությունը։ Մոտեցումը պարզ է․ պետք է ստեղծել այնպիսի պայման, որ այն զարգացնելը ձեռնտու լինի։ Այստեղ անհրաժեշտ է գրագետ հարկային քաղաքականություն։ Սրանով էլ կարող ես հարստացնել երկիրդ։ Իսկ եթե ուզում ես այն անապատ դարձնել, անընդհատ բարձրացրու հարկերը։
ԽՍՀՄ-ը փլուզեցին առանց մի կրակոցի։ Ինչպե՞ս հզոր երկիրը դարձավ ծաղրի առարկա։ Մերուսանողներին դա լավ հասկանալի է․ Խորհրդային Միությունում գործում էր ոչ թե շուկայական, այլ պլանային տնտեսություն։ Վերջինս հիմնված էր գիտական պլանավորման վրա, սակայն գիտական պլանավորման փոխարեն գործում է մեկ մարդու՝ երկրի ղեկավարի կարծիքը, իսկ այն ոչ միշտ էր համընկնում գիտական կանխատեսումների հետ։ Շուկայական տնտեսությունը հիմնված է մրցակցության վրա։ Այստեղ ևս կարևոր է երկրի տնտեսական քաղաքականությունը, սակայն ոչ այնքան, ինչքան ԽՍՀՄ-ում էր։ Տնտեսական քաղաքականությունը ատոմային ռումբերից հզոր գտնվեց։
Նման հարցերի պատասխանը դուք կգտնեք մեր բուհում սովորելիս։
