Օտարերկյա ուսանողներ

Հայաստանում օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է նաև էլեկտրոնային եղանակով

otarerkra usanoxneri yndunelutyun

Այսուհետ ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով:

fs.emis.am էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը և կրթական աստիճանները:

Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն դիմորդի ուղեցույցում․․․ Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ անձնագրի պատճենը,սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), միասնական քննությունների վկայագիր, 3×4 չափսի 4 լուսանկար, ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝

Սփյուռքի հետ կապերի բաժին՝ (հեռ. +374 10-599-647)
Արտաքին կապերի բաժին՝ (հեռ. +374 10-599-646)
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ (հեռ. +374 10-578455) էլ. փոստ՝ info@ktak.am