Ընդունելություն 2025-2026թթ.

Ընդունելություն 2025-2026թթ.

Սիրելի՛ դիմորդ․․․

Եթե դու քոլեջի շրջանավարտ ես, ապա կարող ես ուսումդ շարունակել երկրորդ կուրսից։

Նորից հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության կողմից հավատարմագրված «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

«Իրավագիտություն»,

«Տնտեսագիտություն»,

«Օտար լեզուներ. մանկավարժություն » (անգլերեն, գերմաներեն),

« Լրագրություն »,

« Դեղագործություն» ( «Ֆարմացիա» ) ցերեկային և հեռակա բաժիններում (հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով):

Ուսման տևողությունը ցերեկային բաժիններում 4 տարի է (բացի ֆարմացիայից), հեռակա բաժիններում և «Ֆարմացիա» մասնագիտության գծով` 5 տարի:

Կատարվում է նաև ընդունելություն մագիստրատուրայի համար՝ «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ. մանկավարժություն», «Լրագրություն» մասնագիտությունների գծով (3 տարի տևողությամբ):

Տարեկան ուսման վարձը՝ 350 000 դրամ։

Մեր համալսարանը պետականորեն հավատարմագրված առաջին բուհերից է, ու բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ։

Դե ինչ՝ մաղթում ենք քեզ հաջողություն, կհանդիպենք քո սիրելի համալսարանում․․․

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով