Ձեռք մեկնենք միմյանց․․․

Հայն իր տեսակով հաղթող է, միասնական և ուժեղ…. այս մասին են վկայում մեր բազմադարյան պատմությունն ու արդեն ապրելակերպ դարձած՝ միմյանց ապավեն լինելու հատկությունը: Հավատարիմ մեր տեսակին ու պատմությանը՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում տևական ժամանակ է մարդասիրական օգնություն է տրամադրում արցախցի մեր հայրենակիցներին՝ անելով հնարավոր ու անհնար ամեն բան՝ նրանց բաժին հասած դժվարություններն ինչ-որ չափով թոթափելու և ժպիտներ պարգևելու համար: Ճակատագրի բերումով իրենց տներից բռնի տեղահանված արցախցիները դարձել են մեր մեծ ընտանիքի անդամները, իսկ նրանց հոգսը փոքր ինչ թեթևացնելը՝ բոլորիս պարտքը, չէ՞ որ միասին ուժեղ ենք, հզոր ու անպարտելի…
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք անպատասխան չենք թողնում և ոչ մի նամակ, օգնության ոչ մի խնդրանք, հնարավորությունների սահմաններում անում ենք ամեն ինչ՝ միասին հաղթահարելու բոլորիս առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp