ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2024-2025թթ․

Սիրելի՛ դիմորդ․․․

Համոզված ենք, որ արդեն լրացրել ես ընդունելության հայտը dimord.am կայքում։

Նորից հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության կողմից հավատարմագրված «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

«Իրավագիտություն»,

«Տնտեսագիտություն»,

«Օտար լեզուներ. մանկավարժություն » (անգլերեն, գերմաներեն),

« Լրագրություն »,

« Դեղագործություն» ( «Ֆարմացիա» ) ցերեկային և հեռակա բաժիններում (հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով):

Ուսման տևողությունը ցերեկային բաժիններում 4 տարի է (բացի ֆարմացիայից), հեռակա բաժիններում և «Ֆարմացիա» մասնագիտության գծով` 5 տարի:

Կատարվում է նաև ընդունելություն մագիստրատուրայի համար՝ «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ. մանկավարժություն», «Լրագրություն» մասնագիտությունների գծով (2 տարի տևողությամբ):

Տարեկան ուսման վարձը՝ 350 000 դրամ։

Մեր համալսարանը պետականորեն հավատարմագրված առաջին բուհերից է, ու բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ։

Դե ինչ՝ մաղթում ենք քեզ հաջողություն, կհանդիպեք քո սիրելի համալսարանում․․․

Մեր հասցեն՝ Երևան , Արմենակ Արմենակյան փ․ 125, հեռ. +374 10 653270, + 374 93 370804, +374 41 99 77 07, 044 174757

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp