Ձեռք մեկնենք միմյանց․․․

«Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակում «Անանիա Շիրակացի » միջազգային հարաբերությունների համալսարանը շարունակում է իր հայրենանպաստ գործունեությունը։
Մենք անարձագանք չենք թողել իսկապես կարիքավոր մարդկանց խնդրանք-նամականերն ու հնարավորության սահմանում մշտապես աջակցել ենք։
Հերթական նամակն էինք ստացել 8 երեխաների մայր Մարիյա Մանուչարյանից, ով պատերազմի պատճառով տեղահանվել ու իր բազմանդամ ընտանիքի հետ ժամանակավոր կացարան է գտել Նուրնուս գյուղում։ Ընտանիքի հայրը հաշմանդամ է, ու առողջական խնդիրների պատճառով դժվարանում է լիարժեք հոգալ ընտանիքի կարիքները , չնայած , անում է հնարավոր ամեն բան, որ երեխաները գոնե հաց ունենան։ Մարիյան աշխատում է հերթափոխով, որպեսզի կիսի ընտանիքի հոգսը և ամուսնու, երեխաների կողքին լինի։
Այս ընտանիքում 9-րդ բալիկն է ծնվելու շուտով, ու մենք հավատացած ենք, որ նրա գալստյամբ, ընտանիքի համար նոր լույս կբացվի։ Նաև հավատացած ենք, որ այս ընտանիքին օգնողներ էլի կլինեն, ու երեխաները հացի կարիք երբե՛ք չեն ունենա։
Մերօրյա Հայաստանում բազմանդամ ընտանիքի հոգսը կիսելը ծանր է , բայց՝ պատվաբեր։ Հայրենիքին երեխաներ են անհրաժեշտ, ու մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել ամեն ինչ՝ հանուն հայրենիքի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp