Գիտելիքով պիտի հաղթենք

Մայիսյան լուսավոր օրվա հաջորդ կանգառը Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում էր՝ ջերմ ու արևոտ կրթօջախում։ Մուտքի մոտ էինք, երբ հաճելիորեն զարմացրեց աշակերտների հոգատարությունն ու պատրաստակամությունը, որոնք ամեն կերպ փորձում էին օգտակար լինել անծանոթ հյուրերին՝ զրույցի բռնված ուղեկցելով տնօրենի աշխատասենյակ։

Տնօրենը՝ տիկին Հովհաննիսյանը, հայ կնոջ յուրահատուկ խոհեմությամբ ու ընդգծված բարությամբ գերեց մեր սրտերը՝ նորից փաստելով, թե որքա՜ն կարևոր է, երբ կրթական հաստատությունը ճիշտ ղեկավար է ունենում։

Շտապեցինք դահլիճ, որտեղ մեզ սպասում էին ավագ դասարանների աշակերտներն ու դասղեկները. ու, ինչպես ենթադրում էինք, իրապես հագեցած ու մտերմիկ հանդիպում ստացվեց՝ լի բովանդակալից հարցադրումներով, հետաքրքիր բացահայտումներով ու հեռանկարային ծրագրերով։ Գիտելիքը խավարի դեմ պայքարելու կարևոր զենքերից մեկն է։ Ու լավ է, երբ հերոսներ կրթած ու պատմություն կերտած այս կրթօջախը նման նշանաբանով է առաջնորդվում։

Հարգելի՜ տիկին Հովհաննիսյան, շնորհակալ ենք արևաշատ օրվա համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp