Հիշարժան օրերի շարքն այսօր համալրում է մեր ժպտադեմ հերոսը՝ Շահեն Դավթյանը, ով նշում է ծննդյան 22 ամյակը։
Մեր բոլոր հերոսների մասին մենք պարբերաբար պատմում ենք. նրանց սխրագործությունները վառ օրինակ են մատաղ սերնդի համար, քանզի ապրելիք ամեն օրվա հետ պարտավոր ենք հիշել, որ պարտական ենք նահատակված ու կենդանի հերոսներին։
Մեր սիրելի՛ Շահեն, երկաթյա կամքդ հայի աննահանջ տեսակի բնորոշումն է, կերտածդ պատմությունը՝ հարուստ ժառանգություն, կատարածդ գործերը՝ հայրենասիրության իրական դասեր. ջերմորեն շնորհավորում ենք տարեդարձդ, մաղթում ենք ամուր առողջություն, լուսավոր օրեր և խաղաղ կյանք։