Աշխարհի ամենաթանկ նկարների գինը որոշվում է աճուրդային գործարքների միջոցով: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկարժեք նկարներից մի քանիսը։

Պոլ Գոգեն, «Ե՞րբ դու կամուսնանաս» 300 000 000 $ ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ, խեցեգործ Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» թայիթյան ժամանակաշրջանի նկարը աշխարհի ամենաթանկ վաճառված արվեստի գործերից է: Այն շվեյցարացի Ռուդոլֆ Շտեյխելինից գնել է Քաթարից մի կոլեկցիոներ 300 մլն. դոլարով։

Պոլ Սեզան, «Խաղաթուղթ խաղացողները», 259 000 000 $ «Խաղաթուղթ խաղացողները» ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի՝ յուղաներկով արված նկարներից է: Շարքում հինգ նկարներ կան, որոնք արվել են Սեզանի ստեղծագործական կյանքի վերջին շրջանում` 1890-ականների սկզբին: Քաթարի թագավորական ընտանիքը գնեց այս շարքի նկարներից միայն մեկը՝ 259 մլն դոլարով։

Возможно, это художественное изображение (один или несколько человек, люди сидят и в помещении)

Ջեքսոն Փոլլոք, «Համար 5», 140 000 000 $ Ջեքսոն Փոլլոքն ավանդական եղանակով չէր նկարում, այլ ներկը խառնում էր ավազի, մանրացված ապակու հետ, և ստացված զանգվածը «նետում» դանակի կամ գոգաթիակի միջոցով: Նկարիչն իր գործերն անվանում էր «ընթացքի գեղանկարչություն»: Նրա «N 5» կտավը վաճառվել է 140 մլն դոլլարով:

Возможно, это художественное изображение

Վիլյամ Կունինգ, «Կին III», 137 500 000 $ 1975 թ-ից նկարը պահպանվում էր Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Իսլամական հեղափոխությունից հետո նկարն այլևս չէր կարող մնալ թանգարանում` երկրի բարոյական նորմերին չհամապատասխանելու պատճառով: Այն 2006 թվականին հայտնվեց ամերիկացի կոլեկցիոներ Դեվիդ Գեֆերոնի հավաքածուում:

Возможно, это художественное изображение (один или несколько человек и на открытом воздухе)

Գյուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ Բաուերի դիմանկարը 1», 135 000 000 $ 2006 թվականին աճուրդում այն վաճառվեց ռեկորդային $135 000 000-ով: Նկարը գնեց ամերիկացի գործարար և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ Ռոնալդ Սթիվեն Լաուդերը՝ Նյու Յորքի պատկերասրահի համար:

Возможно, это художественное изображение (1 человек)

Պաբլո Պիկասո, «Ծխամորճով տղան», 104 000 000 $ Կտավում պատկերված է մի տղա, ձախ ձեռքում ծխամորճ և գլխին վարդի պսակ։ Նկարը ստեղծվել է 1905 թ.: Կտավի առաջին սեփականատերն այն գնել էր 1950 թ. 30 000 $։ 2004 թ. Sotheby’s աճուրդում «Ծխամորճով տղան» կտավը վաճառվել է 104 միլիոն դոլարով:

Возможно, это художественное изображение (1 человек и цветок)

22

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp