Այն ինչ սովորեցի դպրոցում, ինձ պետք եկավ միայն նամակ գրելու և խանութում առևտուր անելու համար, այն ինչ սովորեցի կյանքում ինձ պետք եկավ ապրելու համար…
Դպրոցում սովորեցի փող հաշվել, կյանքում սովորեցի փող աշխատել, դպրոցում սովորեցի ժամը ճիշտ ասել, կյանքում սովորեցի ժամանակը գնահատել, դպրոցում սովորեցի հարգել մարդկանց, կյանքում սովորեցի հարգել ինքս ինձ:
Դպրոցում սովորեցի գերազանցել, իսկ կյանքում սովորեցի ապրել…
Ընկա ու բարձրացա, կորցրեցի ու գտա, պատերազմեցի, պայքարեցի, պարտվեցի ու հաղթեցի, և ի վերջո ապրել սովորեցի:
Սովորեցի փողի վրա չդողալ, ծնկելուց հետո չսողալ, ցավից հետո չգոռալ, կորցնելուց հետո չխելագարվել, թիկունքից չհարվածել, խոսքը չշահարկել, արարքի վրա միավորներ չհավաքել, չվախենալ, չդավաճանել, չստել, իսկ որ ամենակարևորն է, ես սովորեցի ՉՄԵՌՆԵԼ…
Լիլի Շակրին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp