Ցուցակը գլխավորում են ինժեներները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տվյալ պահին ամբողջ աշխարհում նկատվում է տարբեր պրոֆիլների ինժեներների պակաս։ Իսկ մոտակա 10 տարիներին այդ պակասը կբազմապատկվի մի քանի անգամ։
Ծառայության մատուցման (սերվիսի ոլորտ) մասնագետներ
Այս ոլորտի մասնագետները մեր օրերում շատ պահանջված են։ Եթե ընտրեք այս ոլորտը , համոզված եղեք, որ աշխատանքի լավագույն առաջարկը չի ուշանա։
IT մասնագետներ
Մեր օրերում տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, IT ոլորտի մասնագետների պահանջարկն ամբողջ աշխարհում հասել է գագաթնակետին։ Այս մասնագետները ստանում են ամենաբարձր միջին վարձատրությունն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Բժիշկներ
Բժշկությունը բոլոր ժամանակներում եղել է և կլինի ամենաակտուալը։Սակայն նույնիսկ այստեղ կարելի է նկատել նեղ մասնագիտացված մասնագետների պակաս։
Էկոլոգներ
Հաշվի առնելով Երկրի ներկա էկոլոգիական իրավիճակը՝ տվյալ մասնագիտության բարեխիղճ ներկայացուցիչների աշխատանքը դժվար է չգնահատել։
Քիմիկոսներ
Քիմիկոսների պահանջ ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Հաշվի առնելով էներգետիկ իրավիճակը՝ պարզ է դառնում, որ այս մասնագիտությունը չափազանց պահանջված կլինի, քանի որ գազի և նավթի այլընտրանքը մինչ այժմ գտնված չէ։
Հոգեբաններ և անձնական կոնսուլտանտներ
Գրագետ հոգեբանների կարիք բոլորն ունեն, բայց պետք է գտնել հոգին բուժող իսկական մասնագետների։Կանխատեսվում է տվյալ մասնագիտության պահանջարկի աճ՝ եվրոպական և միջին արևելյան երկրներում։
Համաշխարհային շուկայի զարգացմանը զուգընթաց աճում է լավ մարկետոլոգների պահանջարկը։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ թիվը կբազմապատկվի։
Անկախ նրանից, թե որ մասնագիությունն է ավելի պահանջված, դուք ընտրեք ձեր սրտի ուզածը։
Մաղթում ենք հաջողություն։