Կարևորելով մեր զինվորների անգնահատելի վաստակը երկրի անվտանգության պահպանման գործում՝ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակիցներին հրավիրում է անվճար ուսուցման՝ «Իրավագիտություն» և «Տնտեսագիտություն» բաժիններում: Նշենք, որ սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին մասի նախապատրաստական փուլի ավարտը սույն թվականի հունիսի 30-ն է, որի արդյունքում բարձր առաջադիմություն ունեցողներն իրենց ուսումը կշարունակեն բուհական, մնացածը ՝ միջնակարգ մասնագիտական մակարդակով։
Շտապե՛ք ամրագրել Ձեր տեղերը, քանզի դրանք սահմանափակ են (80 անվճար տեղ):
Ցանկացողները կարող են փաստաթղթերն ուղարկել infoshirakatsi@mail.ru հասցեով՝ մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• միջնակարգ կրթության ատեստատ
• անձնագրի պատճեն
• 2 լուսանկար /3×4/
• տեղեկանք՝ պատերազմի մասնակցության վերաբերյալ
Հասցե ՝ Երևան , Արմենակյան փ․ 125, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռ․ 010 65-32-70, 041 99-77-07, 041 37-55-55։
Ծրագրի համակարգող՝ Ա.Հայրապետյան
Ռեկտոր ՝ Վ․ Մադոյան