Եթե քեզ հետաքրքրում է առողջապահության ոլորտը, եթե ցանկանում ես զբաղվել դեղանյութերի որոնման, պատրաստման, հետազոտման, պահպանման, իրացման և դեղագործական ծառայության կազմակերպման հարցերով, ուրեմն՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի «Ֆարմացիա» (Դեղագործություն) ֆակուլտետը հե՛նց քեզ համար է:
Այս ֆակուլտետում ուսումնառությունը հնարավորություն կտա սեփական ներդրումն ունենալու օրեցօր ահագնացող ու երիտասարդացող հիվանդությունների և համաճարակների դեմ պայքարում:Դե իսկ պրակտիկան իրականացվում է հանրապետության լավագույն առողջապահական կազմակերպություններում:
Բա՛ց մի թող «Դեղագործ»-ի որակավորում ստանալու այս եզակի հնարավորությունը:
Արի՛ Շիրակացի՝ դարձի՛ր պահանջված մասնագետ: