Նորություններ

Այսօրվանից տրվում է երկրորդ կիսամյակի դասերի մեկնարկը

Հեռակա ուսուցման համակարգում սովորող սիրելի՜ ուսանողներ.Այսօրվանից տրվում է երկրորդ կիսամյակի դասերի մեկնարկը։Մաղթում եմ բոլորիդ հաջողություն։Ռեկտոր՝ Վ. Մադոյան

Այսօրվանից տրվում է երկրորդ կիսամյակի դասերի մեկնարկը Read More »

Հոգիս արթնացավ հարավի բույրից

Հոգիս արթնացավ հարավի բույրից, Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա, Ձյունն էլ արևի ջահել համբույրից Ուրախ լալիս է դաշտերի վրա: Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների` Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ, Գնամ ետևից ծիծեռնակների` Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ…

Հոգիս արթնացավ հարավի բույրից Read More »

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) նշվում է 2000-ից ի վեր՝ ամեն տարվա փետրվարի 21-ից, լեզվական և մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով: Օրը, 1999թ. նոյեմբերի 17-ին, սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը:Իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր բանաձևում 2008 թվականը հռչակել էր Լեզուների միջազգային տարի, իսկ 2010-ը՝ Հանուն մշակույթների մերձեցման տարի: Լեզուները մարդկության

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է Read More »

Քաղցր գրքեր՝ Արցախից տեղահանված փոքրիկներին

Արցախից տեղահանված փոքրիկները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են , և յուրաքանչյուր տոն կրկնակի տոն է, երբ կարողանում ենք նրանց ժպիտներ պարգևել: Այս անգամ ևս՝ Գրքի տոնի կապակցությամբ, համալսարանի կողմից Արցախից տեղահանված շուրջ 50 փոքրիկների քաղցր գրքեր է ուղարկվել: Փոքրիկ ընթերցասերնե՛ր, Ձեր անհոգ ժպիտն ու գոհունակությունը մեր վաղվա օրվա երաշխիքն է։ Շնորհավո՛ր Գրքի տոն։

Քաղցր գրքեր՝ Արցախից տեղահանված փոքրիկներին Read More »

Գրքի տոնը համալսարանում նշանավորվեց գիրք նվիրելու շքեղ արարողությամբ

Գրքի տոնը համալսարանում նշանավորվեց գիրք նվիրելու շքեղ արարողությամբ։ Հայտնի լինելով որպես ամենաընթերցասեր ուսանողներ ունեցող բուհ՝ տարբեր կազմակերպություններից, անհատներից, նաև՝ ուսանողներից՝ որպես եկող սերնդին ժառանգություն՝ համալսարանի հռչակավոր գրադարանին նվիրաբերվեցին հսկայական քանակությամբ գրքեր։ Սիրելի՛ ընթերցասերներ, շնորհավորում ենք անչափ կարևոր այս տոնի կապակցությամբ, քանզի այդ մեկ բառը՝ գիրքն իր մեջ ամփոփում է կրթվածության և զարգացվածության բոլոր փուլերն ու

Գրքի տոնը համալսարանում նշանավորվեց գիրք նվիրելու շքեղ արարողությամբ Read More »

Համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի շնորհավորանքը՝ Գրքի տոնի կապակցությամբ

Շիրակացի համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, գործընկերներ. Այսօր գեղեցիկ տոն է՝ Գրքի տոն։ Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի Հանրապետությունում հռչակվել է գիրք նվիրելու օր, ու վերականգնվել է մի գեղեցիկ և կարևոր սովորույթ. միմյանց գիրք նվիրել՝ առանց հատուկ առիթի։ Գրքի նկատմամբ մեր վերաբերմունքը ժամանակի ընթացքում շատ էական փոփոխությունների է ենթարկվել։ Գիրքը վերափոխվել է. ձեռք է

Համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի շնորհավորանքը՝ Գրքի տոնի կապակցությամբ Read More »