Մեջբերումներ՝ «Մեր սերնդի ճակատագիրը» գրքից
Այդ տարվանից ամեն ինչ փոխվեց,- գրում է հեղինակը: -Իշխանությունը: Կյանքը: Եղանակը: Վառելիք չկար, լույսը հովհարային անջատումներով էր: …Սկսվեց իսկական քաոս, որի համեմատությամբ Շիրվանզադեի քաոսն ընդամենը թատերական ներկայացում էր: Առաջացան նոր հասկացություններ` երկրի նախագահ, ապօրինի լարանցում, գործազրկություն… Հեղինակ՝ Վաղարշակ Մադոյան







