Մեր հերոս ուսանողների մասին մենք պարբերաբար պատմում ենք՝ ներկայացնելով նրանց քաջագործություններն ու անցած ուղին։
Այսօր մեզ հյուր էր եկել Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Առաքելյանն ու փոքրիկ Վիկտորիան՝ հերոսի դուստրը։ Անհնար է նկարագրել, թե որքա՜ն ջերմություն ու սեր էր տարածվել ամենուր, ինչքա՜ն էինք ուրախացել նրանց ներկայությունից։ Նման հանդիպումները հույսի նոր շողեր են արթնացնում, հավատ, որ լուսավոր օրերը դեռ առջևում են…