Հոգիս արթնացավ հարավի բույրից
Հոգիս արթնացավ հարավի բույրից, Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա, Ձյունն էլ արևի ջահել համբույրից Ուրախ լալիս է դաշտերի վրա: Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների` Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ, Գնամ ետևից ծիծեռնակների` Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ…








