Ս․ թ․ մարտի 27-ին «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ Վաղարշակ Մադոյանը, «Առողջ ապրելակերպ- 2002» համաշխարհային միության նախագահ Գուրգեն Հակոբյանը, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Միկիտ Միրզոյանը։
Վ․ Մադոյանն ու Գ․ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեցին համալսարանի և նրա հետ համագործակցող կազմակերպությունների հնարավորությունները, համագործակցության արդյունքում ստացված արտոնագրերը։ Առաջարկվեց Իրանում ապրող հայրենակիցներին օժանդակել կրթական և գիտական ծրագրերով։
Ռ․ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և խոստացավ Իրանում շարունակել աշխատանքը հայ-իրանական բարեկամության ամրապնդման ուղղությամբ։