Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտների ձեռքբերումներով և նվաճումներով, իսկ նրանց հետ հանդիպումները մշտապես անցնում են մեծ ոգևորությամբ ու անասելի ջերմությամբ։
Կարինե Դալլաքյանն ու Տիգրանուհի Վարդպարոնյանը համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտել են «գերազանց» առաջադիմությամբ և այսօր համալրում են ոլորտի պահանջված մասնագետների շարքը։
Ռեկտորի հետ հանդիպման ընթացքում մեր լրագրող- շրջանավարտները ներկայացրեցին հեռանկարային նոր ծրագրեր, որոնց կիրառումը կնպաստի կրթական ոլորտի զարգացմանն ու նոր ուղիներ կբացի ապագա լրագրողների համար։
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։