Հայտարարվում է ընդունելություն

ՀՀ կառավարության կողմից հավատարմագրված “Անանիա Շիրակացի”միջազգային հարաբերությունների համալսարանը հայտարարում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.- իրավաբանություն,- տնտեսագիտություն,- օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն),- լրագրություն,- դեղագործություն (ֆարմացիա)ցերեկային և հեռակա (բացի «ֆարմացիայից») բաժիններում (հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով): Ուսման տևողությունը ցերեկային բաժիններում 4 տարի է (բացի ֆարմացիայից), հեռակա բաժիններում և «ֆարմացիա» մասնագիտության գծով` 5 տարի:Կատարվում է նաև ընդունելություն մագիստրատուրայի համար ՝ «Իրավաբանություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ», «Լրագրություն» մասնագիտությունների գծով (2 տարի տևողությամբ):

Տարեկան ուսման վարձը ցերեկային բաժնում «Ֆարմացիա» «Իրավաբանություն», «Տնտեսագիտություն» մասնագիտությունների համար` 350 000 դրամ, «Օտար լեզուներ», «Լրագրություն» մասնագիտությունների համար 250 000 դրամ և հեռակա բաժիններում` 250 000 դրամ:

«Իրավաբանություն», «Տնտեսագիտություն» կամ «Օտար լեզուներ» մասնագիտությամբ սովորողները՝ ցանկության դեպքում կարող են զուգահեռ սովորել Լոդզի (Լեհաստան) ներքին անվտանգության բարձրագույն դպրոցում «Ներքին անվտանգություն» մասնագիտությամբ (մասնագիտացումները․ կիբերանվտանգություն, անվտանգության հոգեբանություն, ձեռնարկության մենեջմենթի անվտանգություն, տնտեսական անվտանգություն, ներքին աուդիտ, ֆինանսական անվտանգություն, ներքին անվտանգության իրավական կարգավորում, միջազգային հարաբերությունների անվտանգություն, տուրիզմի և հանգստի անվտանգություն, ներքին անվտանգություն) ։ Ուսման տևողությունը 3 տարի է։ Շրջանավարտները կստանան բակալավրի աստիճանի Լեհաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ՝ համաեվրոպական լիցենզավորմամբ (դիպլոմը գործում է Եվրամիության բոլոր երկրներում) ։ Լրավճարը կազմում է 1000 եվրո։

Ուսուցումը իրականացվում է հեռավար “Անանիա Շիրակացի» համալսարանում։ Դիպլոմները հանձնվում են Լոդզի (Լեհաստան) ներքին անվտանգության բարձրագույն դպրոցում (web page http://wsbw.pl/ukraina/):

Նույն հիմունքներով համալսարանում իրականացնում է <<Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիայի >> (ք. Կիև, Ուկրաինա) հեռակա (հեռավար) բաժնի ուսուցումը հետևյալ մասնագիտությունների գծով. «Մենեջմենթ» (այդ թվում նաև` «Շինարարական և արտադրական մենեջմենթ»), «Սոցիոլոգիա», «Հոգեբանություն», «Ծրագրավորում» («Համակարգչային ինժեներիա»): Տարեկան ուսման վարձը 1000 $ ։ Շրջանավարտները կստանան Ուկրաինայի Հանրապետության պետական նմուշի դիպլոմ:Բոլոր մասնագիտությունների գծով ՝ Լեհաստանի և Ուկրաինայի բուհերում սովողների համար, հիմնական մասնագիտական առարկաները դասավանդվում են օտար (անգլերեն, ռուսերեն) լեզվով։Համալսարանի ուսանողները ցանկության դեպքում կարող են ստանալ երկու պետական նմուշի դիպլոմ` Հայաստանի և Լեհաստանի կամ Ուկրաինայի հանրապետությունների:Ցանկացողները կապահովվեն հանրակացարանով (տարեկան վարձը` 250000 դրամից սկսած):

Պահանջվող փաստաթղթերն են.

1․Անձնագրի պատճեն,

2․Ատեստատ,

3․6 լուսանկար 3х4,

4․ Բժշկական տեղեկանք։

Ընդունող հանձնաժողով. Հայաստան 0047 Երևան , Արմենակյան 125, հեռ. +374 10 653270, + 374 93 370804, 041 99 77 07

e-mail info@shirakatsi.am կայքը՝ https://shirakatsi.amhttp://webber.am/

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp