Առողջ մնալու լավագույն միջոցներից մեկը մշտապես հետևելն ու վերլուծելն է յուրաքանչյուր նշան, որը մեր մարմինը մեզ փոխանցում է: Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնք ոչ ոք և երբեք չպետք է անտեսի:
Հանկարծակի գլխացավերը
Գլխացավը կարող է լինել ոչ այլ ինչ, քան սեղմված նյարդ կամ հեղուկազրկում, սակայն ցանկացած ուժեղ ցավ, որը գալիս է արագ, անհապաղ գործողություններ է պահանջում: Այսպիսի ցավը կարող է լինել բժշկական լուրջ խնդիր՝ օրինակ, արյունատար անոթի պայթյուն: Ամենաուժեղ գլխացավերը, որպես կանոն ցավի գագաթնակետին են հասնում մի քանի րոպեների ընթացքում և կարող են տևել 5 րոպե կամ ավել:
Քաշի անբացատրելի կորուստ
Նրանք, ովքեր չեն փորձում նիհարել և չունեն տատանվող քաշի պատմություն, պետք է հասկանան, որ քաշի կորուստը կարող է լինել խնդիրների նշան: Միջին մարդու համար քաշի ավելացումը և կորուստը շաբաթվա ընթացքում կարող է բերել օրգանիզմի ծանրաբեռնվածության: Քաշի կորստի տեսանկյունից դա կարող է լինել ոչ այլ ինչ, քան խնդիրներ նյութափոխանակության հետ: Սակայն քաշի անսպասելի կորուստը կարող է ավելի լուրջ խնդիր նշանակել, օրինակ ուռուցք կամ վնասված օրգան:
Ցավ կրծքում
Դա մեկ այլ նախազգուշացնող նշան է, որը ոչ ոք չպետք է անտեսի՝ անկախ տարիքից և առողջական ընդհանուր վիճակից: Ցավը կրծքավանդակում հաճախ արտահայտվում է որպես բութ բաբախում կամ սուր ցավ: Երկուսն էլ կարող են լինել սրտի կաթվածի նշան: Երբ սիրտը դժվարություններ է ունենում արյան շրջանառության հետ, դա ազդում է նաև մարմնի այլ մասերի վրա: Նրանք, ում մոտ խախտված է սրտի ռիթմը, հաճախ ցավեր են զգում ուսերի և ծնոտի հատվածներում:
Կտրուկ ցավ ստամոքսում
Որովայնի հատվածում գտնվում են մի շարք օրգաններ և դա նշանակում է, որ ցանկացած ուժեղ ցավ, որը հայտնվել է անհասկանալի պատճառով, պետք է անպայման հետազոտության առիթ դառնա: Եթե կան խնդիրներ, օրինակ, ինֆեկցիա օրգաններից մեկում, կարող են լինել երկրորդական նշաններ դրանց հետևելու համար: Օրինակ արյունը կեղտում, գլխապտույտ, ախորժակի փոփոխություն:
Այրոցի զգացում ձեռքերում և ոտքերում
Երբ վերջույթները չեն ստանում բավականաչափ արյուն, դա բերում է ծակծկոցի և այրոցի զգացողության, քանի որ նյարդերն ուղղարկում են քաոսային հետադաձ կապ ուղեղին: Սակայն, եթե դա տևում է մի քանի վայրկյանից ավել կամ հաճախ է տեղի ունենում, մարդը պետք է անհապաղ դիմի բժշկին: Բուժման բացակայության դեպքում արյան շրջանառության հետ կապված քրոնիկ խնդիրները կարող են մեկընդմիշտ վնասել նյարդային բջջիջները ձեռքերի և ոտքերի շուրջ:
Մարդու օրգանիզմը բավականին բարդ է և այն իր մեջ ներառում է նախազգուշացնող նշաններ տալու ունակություն , երբ առաջանում են լուրջ բժշկական խնդիրներ: