Մեկնարկեց <<Լրագրողների վերապատրաստման>> արագացված, անվճար դասընթացները

Կարևորելով բանիմաց ու պատրաստված մասնագետների տեղն ու դերը՝ ոլորտի, հետևաբար նաև՝ երկրի զարգացման գործում, ապրիլի 12-ին մեկնարկեց <<Լրագրողների վերապատրաստման>> արագացված, անվճար դասընթացները:
Դասընթացի՝ այս խմբի համար մասնակցության հայտ ներկայացրած թվով շուրջ երեսունմեկ հոգուց հարցման արդյունքում ընտրվել են յոթն, ովքեր հենց առաջին օրն ակտիվ պատրաստակամությամբ վերահաստատեցին մասնակցության մեր ընտրությունն ու սովորելու իրենց իրավունքը:

Հիշեցնենք, որ դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն խոսքի վարպետությանը, PR տեխնոլոգիային, պրակտիկ լրագրությանը, արտակարգ իրավիճակներում սեփական վարքագծի և հանրությանը լրատվություն տրամադրելու կանոններին ու նրբություններին, օրենքներին և այլն:

Խորհրդի որոշմամբ, ավարտական վկայական տրվելու է՝ հաշվի առնելով տվյալ անձի՝ դասընթացին մասնակցությունը, ակտիվությունը և բանախոսների կողմից մատուցված գիտելիքների արդյունավետ յուրացման մակարդակն ու ճկունությունը:

Մաղթում ենք բոլոր մասնակիցներին արդյունավետ շաբաթ՝ օգտակար գիտելիքներով լի:

‹‹Անանիա Շիրակացի›› միջազգային հարաբերությունների համալսարանի լրատվական բաժին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp