Սիրելի՛ ուսուցիչներ.
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր նվիրումն անսահման է, իսկ մեր երախտագիտության խոսքերն այնքան քիչ՝ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համեմատ, որ Դուք եք իրականացնում: Կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, նրանց մեջ սեր, հարգանք և հայրենասիրություն սերմանելով, ոչ միայն օգնում եք կայանալու որպես մարդ, այլև՝ կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան՝ Ձեր փխրուն ուսերին վերցնելով այդ ազգանպաստ առաքելության ողջ ծանրությունը:
Սիրելի՛ ուսուցիչներ, կյանքի յուրաքանչյուր փուլում, ցանկացած ձեռքբերման ու հաջողության համար պարտական ենք Ձեզ, մեր յուրաքանչյուր օրվա ապրման մեջ Ձեր ավանդը կա և մեկ օրն այնքան քիչ է՝ շնորհակալություն հայտնելու համար…..
Որքան ապրենք, այնքան շնորհակալ կլինենք Ձեզ:
Շնորհավո՜ր Ձեր տոնը, թանկագի՛ն ուսուցիչներ:
Վաղարշակ Մադոյան
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր