Շնորհավոր ծնունդդ, Հերո՜ս․․․

Շիրակացի համալսարանի օրացույցում կարմիրով նշված ամսաթիվ ունենք․ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, մեր հերոս ուսանողներից Ավետ Աթոյանի ծննդյան օրն է։

Ավետին բոլորն են սիրում, նա մեր լավագույն ուսանողներից է՝ մշտապես պատրաստ բոլոր դասերին։

Համալսարանում անցկացվող լրացուցիչ դասընթացներին հաճույքով է հաճախում մեր հերոսը և իրեն բնորոշ աշխատասիրությամբ նոր հաղթանակներ գրանցում։

Մեր սիրելի՛ Ավետ, ջերմորեն շնորհավորում ենք տարեդարձդ, շատ ենք ուզում, որ լավատեսությունը երբե՛ք չլքի քեզ, լինես շատ առողջ և ապրես քո երազած Հայաստանում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp