Հիշարժան օրերի շարքում մի կարևոր ամսաթիվ էլ ավելացավ.մեր հերոսներից Դավիթ Առաքելյանն է ծնվել այսօր։ Հզոր կամքի տեր մեր քաջորդին իրական հերոս է՝ հայի աննահանջ տեսակի մարմնավորում։ Չնայած ստացած բազմաթիվ վիրավորումների, մեր Դավիթը մշտապես զինվորների կողքին է և ոչ մի վայրկյան չի դադարում օգնել ու աջակցել սահմանին կանգնած քաջորդիներին՝ այն հավատով, որ մեր հայրենիքի համար դեռ գալու են լուսավոր օրեր։
Օրհնյալ լինի ծնունդդ, մեր սիրելի՛ Դավիթ։
Եղի՛ր առողջ ու անսահման երջանիկ։
Աննահանջ շարունակիր քո վեհ առաքելությունը` ի շահ մեր հայրենիքի։
Թող իրականություն դառնան քո բոլոր լուսավոր իղձերն ու երազանքները: