Ճանաչողական այց․․․

Քաղցրաշենի միջնակարգ դպրոցում էինք՝ գիտելիքն ուժ համարող կրթօջախում։Հարուստ կենսագրություն ունեցող այս դպրոցում ապագա ծրագրավորողներ, բժիշկներ ու տնտեսագետներ էին սովորում, համոզված, որ իրենց գիտելիքներով կարող են բարձունքներ նվաճել։

Ջերմ ու տրամադրող միջավայրում հետաքրքիր քննարկում ունեցանք, պատմեցինք նոր ֆակուլտետների, ժամանակակից միջոցներով կահավորված լսարանների, համալսարանում գործող խմբակների, լրացուցիչ դասընթացների մասին։

Աշակերտներին հատկապես ոգևորեց այն, որ համալսարանում ուսանելով հնարավորություն կունենան օգտվելու լրացուցիչ դասընթացների անվճար ծրագրից։

Քաղցրաշենի դպրոցին էլ հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու ցանկությամբ։

Հարգելի պարոն Աբրահամյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։

#Շիրակացիհամալսարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp