Հաջորդ կանգառը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում էր

Կրթօջախ, որն ունի հարուստ պատմություն և մեծ ներդրում՝ գիտության բնագավառում։

Այստեղ էլ էին մեզ սպասում՝ հային վայել հյուրընկալությամբ։

Առաջինը, որ նկատեցինք, մաքուր ու գեղեցիկ միջավայրն էր։ Հետո հաճելիորեն զարմացանք, երբ քոլեջի ուսանողներն առաջարկեցին իրենց օգնությունը՝ տեղափոխել իրերն ու ուղեկցել տնօրենի մոտ։

Քոլեջի տնօրենը՝ տիկին Վարդանյանը, կոլեկտիվ ղեկավարելու յուրահատուկ տաղանդով էր օժտված։ Իսկույն նկատեցինք, որ նրան հարգում ու սիրում են։ Մինչ զրուցում էինք, տեղեկացրեցին, որ դահլիճում ուսանողներն անհամբեր մեզ են սպասում. մենք էլ շտապեցինք հանդիպման, որ պատմենք մեր համալսարանի մասին ու պատասխանենք հարցերին, քանի որ համոզված էինք՝ դրանք շատ են լինելու։

Ասել, թե հանդիպումն անցավ բարձր մակարդակով, քիչ կլինի, քանի որ այս քոլեջում տաղանդավոր ուսանողների մի ամբողջ աստղաբույլ էր սովորում, որոնք ուղղակի փայլեցին իրենց գիտելիքներով։

Հարգարժան տիկին Վարդանյան, սիրելի ուսանողներ, դասախոսներ. շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։

#Շիրակացիհամալսարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp