«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից կրկին օգնություն տրամադրվեց արցախցիներին

Հայն իր տեսակով հաղթող է, միասնական և ուժեղ…. այս մասին են վկայում մեր բազմադարյան պատմությունն ու արդեն ապրելակերպ դարձած՝ միմյանց ապավեն լինելու հատկությունը: Հավատարիմ մեր տեսակին ու պատմությանը՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն ՝ ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում տևական ժամանակ է մարդասիրական օգնություն է տրամադրում արցախցի մեր հայրենակիցներին՝ անելով հնարավոր ու անհնար ամեն բան՝ նրանց բաժին հասած դժվարություններն ինչ-որ չափով թոթափելու և ժպիտներ պարգևելու համար: Ճակատագրի բերումով իրենց տներից տեղահանված ու «Բլուր» հյուրանոցում ապաստանած արցախցիներն այս շաբաթների ընթացքում դարձել են մեր մեծ ընտանիքի անդամները, և ամեն անգամ մեզ սպասող փոքրիկների արդեն հարազատ դարձած աչքերը ևս մեկ անգամ ամրապնդում են այն գաղափարը, որ միասին ուժեղ ենք, հզոր ու անպարտելի…..

Ձեռք մեկնենք միմյանց. չէ՞ որ հայ ենք, ուրեմն՝ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:Սիրելի՛ հայրենակիցներ, մենք անպատասխան չենք թողնում և ոչ մի նամակ, օգնության ոչ մի խնդրանք, հնարավորությունների սահմաններում անում ենք ամեն ինչ՝ միասին հաղթահարելու բոլորիս առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Հարգանքով՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալասարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp