Ամեն ինչ 2021թ.-ի նորաձևության մասին. մանրամասնում է ոճաբան Լիլիթ Ստեֆանը

Ժամանակի հետ համընթաց քայլելը հաջողության և առաջընթացի գրավականն է, որի համար կարևոր են ոչ միայն գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, այլ նաև՝ նորաձև ու ոճային կերպարը:

Արդեն գարուն է, և բոլորիս հետաքրքիր է, թե որոնք են այս տարվա թրենդային գույները, հագուստներն ու աքսեսուարները: Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ gmpress.am-ի հետ զրույցում ոճաբան Լիլիթ Ստեֆանն ասաց, որ տարվա ամենաթրենդային գույներն են մոխրագույնն ու դեղինը և, իհարկե, դրանց համադրությունը։ Միայն թե շատ կարևոր է գույների ճիշտ համադրությունը. վառ դեղինը գեղեցիկ է մուգ մոխրագույնի հետ, իսկ ավելի բաց ու խամրած դեղինի երանգը՝ բաց մոխրագույնի. «Վարդագույնը ևս այս տարվա գույնն է, և այդ երանգներով բոլոր «Look»-երը շատ թրենդային են. վարդագույն ու «վանդակավոր» հագուստը նորաձև է, և հատկապես ուսանողների համար կրելը՝ շատ ակտուալ. այն համարվում է «Smart casual» (էլեգանտ-ամենօրյա), այսինքն՝ այս տարի, ինչպես և անցած տարի, համավարակով ու դրա ստեղծած անհարմարություններով պայմանավորված, բոլոր այն հագուստները, որոնք հարմարավետ են ՝ համարվում են նորաձև:

Возможно, это изображение (4 человека, люди стоят, обувь и текст)
Возможно, это изображение (3 человека, люди стоят, солнечные очки, обувь, на открытом воздухе и текст «shkatulka- krasoty.ru»)
Возможно, это изображение (3 человека, люди стоят, обувь, солнечные очки и текст «E COOL shkatulka-krasoty.ru»)
Возможно, это изображение (2 человека, люди стоят и обувь)
Возможно, это изображение (1 человек, стоит и обувь)

Շատ նորաձև են նաև կարճ բրաները (տոպերը), հատկապես դրանց՝ բաճկոնների (պիջակների) տակից կրելը, կարճ կիսաշրջազգեստները, բոլոր տեսակի թափանցիկ զգեստները:

«Total white»-ը, այսինքն՝ ամբողջությամբ սպիտակը, ևս 2021թ.-ին նորաձևություն է վերադարձել՝ 2000-ական թ.-երից: Ամբողջովին՝ ոտքից գլուխ սպիտակ կրելը 2021թ.-ին, նամանավանդ գարնանը, շատ նորաձև է: Սպիտակը կարող ենք կրել շատ վառ գույներով՝ համադրելով տարատեսակ աքսեսուարներով՝ պայուսակ, կոշիկ, գլխարկ, ակնոց և այլն: Եթե ուզում ենք մի քիչ ավելի վառ կերպար ստանալ՝ կարող ենք շատ վառ գույների մեջ աքսեսուարներ ընտրել և նաև օգտվել այս տարվա թրենդային գույներից՝ վարդագույն, դեղին:

Нет описания.

Այս տարվա նորաձևության տենդենցներից է նաև ամբողջությամբ ջինսը, նորից ոտքից գլուխ՝ գլխարկից մինչև կոշիկ կարող ենք ջինս կրել, հատկապես կապույտը, քանի որ կապույտի բաց, ծովային երանգները նույնպես նորաձև են: Կարճ գոտկատեղով ջինսերը , ցավով եմ նշում, բայց նորից նորաձևության մեջ են:Քանի որ «Total Look»-երին անդրադարձա՝ «Total white», «Total jeans», ուզում եմ անպայման ասել, որ «Total leather»-ը, այսինքն՝ ամբողջությամբ կաշին, նորաձևությունից դուրս է եկել:Կրկին նշեմ, որ վառ գույները, երանգները շատ նորաձև են, նամանավանդ, ուսանողները կարող են վառ գույներով հագուստներ կրել, իհարկե, նայելով իրենց գունատիպին: Շատ լավ միջոց կա հասկանալու՝ գույնը մեզ սազում է, թե՝ ոչ. վերցնում ենք տվյալ գույնի հագուստը, մոտենում հայելուն և պահում դեմքին մոտ. եթե այդ կերպ մեզ դուր է գալիս սեփական դեմքի արտահայտությունը, հոգնած տեսք չենք ունենում այդ պահին, աչքերը փայլուն են երևում, ուրեմն տվյալ գույնը մեզ սազում է: Մոտեցնում ենք և հեռացնում, որ տարբերությունը զգանք»,-նշեց Լիլիթ Ստեֆանը:Քանի որ դեղին գույնի հետ կապված կարծրատիպեր կան, թե այն ոչ բոլորին է սազում, ոճաբանը հատուկ ընդգծեց, որ դեղինի ինչ-որ մի երանգ անպայման մեզ սազելու է. եթե վառ երանգը չի սազում, ուրեմն խամրածն է սազելու: Եթե ինչ-որ գույն կա, որն առհասարակ մեզ չի սազում, կամ զգում ենք, որ դա մեր գույնը չէ, ուրեմն պետք է կրենք «դեմքից հեռու», այսինքն՝ հագուստի ինչ-որ մի հատվածում, կամ որպես աքսեսուար, տաբատ, կոշիկ և այլն :Բոլորս շատ լավ գիտենք, որ առաջին տպավորությունը ստեղծում է մեր տեսքը, այսինքն՝ երբ գնում ենք հանդիպման՝ պետք է մտածենք, թե ինչ տպավորություն ենք ուզում թողնել դիմացինի վրա: Քանի որ այսօր շատ խիստ գործնականը նորաձևությունից դուրս է եկել՝ խառնվելով հարմարավետության հետ՝ ոճաբանն առաջակում է «Smart casual» ոճը, որը հենց այդ երկուսի խառնուրդն է, այսինքն՝ հարմարավետ, և միևնույն ժամանակ օֆիսային, գործնական ու երեկոյան. «Պետք է օգտագործել այս տարվա գույներն ու մշտապես, ամենուրեք ոճային լինել»,- նշեց Լիլիթ Ստեֆանը:Անդրադառնալով կոշիկներին՝ ոճաբանն ասաց, որ այս տարի ևս «ասում ենք ո՛չ բարձրակրունկներին», քանի որ նորաձև են հարմարավետ կոշիկները և բոլոր «Look»-երի ՝ ամենօրյա, գործնական, օֆիսային ու երեկոյան զգեստների հետ կարող ենք կրել ցածրակրունկ կոշիկներ:Մեր այն հարցին, թե ինչ հետաքրքիր լուծումներ, համադրություններ կան, ներկա իրավիճակով պայմանավորված, դիմակների կրումը անհրաժեշտությունից՝ հաճելիի վերածելու համար, Լիլիթ Ստեֆանն ասաց, որ հիմա դիմակները համարվում են աքսեսուար, շատ դիզայներներ իրենց հավաքածուներն արդեն իսկ դիմակով են ներկայացնում, և նա ևս խորհուրդ է տալիս կրել այս տարվա նորաձև գույների մեջ՝ ջինսե, վարդագույն, սպիտակ, թափանցիկ, վանդակավոր (կլետկաներով) դիմակներ. «Ինչու ոչ՝ եկեք դիմակը դարձնենք տրամադրություն, ոճ, քանի որ անխուսափելի է դրա կրումը»,- նշեց ոճաբանը:

Ոճաբանը վերջում ևս մեկ անգամ շեշտեց, որ« Smart casual» ոճ ունենալու համար պետք է անպայման ուշադրություն դարձնել աքսեսուարներին․ գաղտնիք չէ, որ ճիշտ աքսեսուարներն այսօր և միշտ ստեղծել են ճիշտ տպավորություն: Աքսեսուարների շարքում են գլխարկները, գոտիները, շարֆերը, կոշիկները, պայուսակները, ժամացույցները, տղամարդկանց համար՝ փողկապները (նաև կանանց), և այս բոլորի համադրությունը հետաքրքիր ու ինքնատիպ կերպարի գրավականն է. «Յուրաքանչյուր հագուստ ընտրելիս, հագնելիս, ամենաառաջինը, ինքներս մեզ պետք է շատ սիրենք, գնահատենք, և ամեն ինչ մեզ մոտ լավ կստացվի, իսկ նորաձևությունը սիրող ու գնահատող ուսանողներին խորհուրդ կտամ սեփական ոճի, նոր ոճ ընտրելու մեջ լինել ազատ ստեղծագործող ու յուրօրինակ»,-եզրափակեց ոճաբան Լիլիթ Ստեֆանը:

Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp