Ապրիլի 22- ի լույս 23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը

Ապրիլի 22- ի լույս 23-ի գիշերը երկնքում կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը։ Ասուպային հոսքն այսպես է կոչվում «Քնար» (Lyra) համաստեղության անունով։ Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թեթչերի գիսավորն է, որը հայտնաբերվել է 1861թ-ի ապրիլին` աստղագետ Ա․ Թեթչերի կողմից։Ի տարբերություն Պերսեիդների՝ Լիրիդների ասուպային հոսքն այդքան էլ առատ չէ։ Մեկ ժամում կարելի է տեսնել 10-20 ասուպ, սակայն դրանց մեծ մասը շարժվում է շատ մեծ արագությամբ` անցնելով Երկրի մթնոլորտով` միջինում 48կմ/վ արագությամբ։

Լիրիդների միայն քառորդ մասն է երկնքում հետքեր թողնում։

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է, որպես կանոն, գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին:Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp