Հաղթողի հոգեբանություն

Սիրելի ընթերցողներ, ուսանողներ, ապագա ուսանողներ
Մեր երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և քննական լարվածությունը մի փոքր թոթափելու, կարևոր տեղեկատվությամբ զինվելու համար ներկայացնում ենք շատ հետաքրքիր հոդված՝ միտված կյանքում նորանոր հաջողություններ գրանցելուն և հաղթողի հոգեբանությամբ առաջնորդվելուն:

Դենիս Ուեթլին, ով «Հաղթողի հոգեբանություն» գրքի հեղինակն է , առաջ է քաշել այն գաղափարը, որ հաղթողներն ու պարտվողները մրցակից չեն: Նրանց միջև կա հստակ, բայց, վերացական գիծ:
Հոգեբանը մեծ շեշտադրում է անում սովորություններին: Նա պնդում է, որ հաղթողներին բարձրացնում են իրենց լավ սովորություններն այն դեպքում, երբ պարտվողները խորտակվում են վատ սովորություններից: Հետեւաբար, եզրակացությունն ինքնին հուշում է՝ կենտրոնանալ առաջինների վրա, և ազատվել մյուսներից:
Հեղինակն առանձնացնում է ինը սովորություն, որոնք մարդը, ով ցանկանում է հաջողակ լինել, պետք է զարգացնի իր մեջ: Դժվար է, հետևաբար, այդպիսի մարդիկ քիչ են: Բայց համառությունն ու համբերությունը կարող են մարդուն իրական առաջնորդ դարձնել:
1․Ինքնածրագրավում
Ինքնածրագրավումը հստակ և պարզ պատկերացումն է, թե ինչի եք ուզում հասնել: Խոսքը նաև նրա մասին է, որ իմանաք ձեր վերջնական նպատակը և ոչ միայն. վերջնական նպատակին ձգտելու փոխարեն, ձեր գլխում ստեղծեք մի ֆիլմ, որը ցույց կտա, թե ինչպես եք դրան հասնելու:
Մարդկանց մեծամասնությունն ունի վերացական նպատակներ, որոնց մասին չի էլ մտածում: Սա նման է հետևյալ մտքերին․«Պետք է անգլերեն սովորել» կամ «Ուզում եմ իմ սեփական բիզնեսը ստեղծել». ոչ մի մանրամասն, ոչ մի առարկայական պատկեր:
Ինքնածրագրավորումը կարող է ներառել նաև մեդիտացիա, մանտրաներ և ինքնաներշնչանք: Այս ամենը զարգացնում է վեցերորդ զգայարանը, որը հատուկ է հաղթողներին:
2․ Հստակ և որոշակի նպատակներ
Ինքնածրագրավորումը հրաշալի է, բայց ոչ բավարար, այն համատեղվում է ուրիշ որակների և հմտությունների հետ: Հստակ նպատակներ դնելու կարողությունը դրանցից մեկն է: Առանց հստակության՝ բոլոր մեծ նպատակները պարզապես երազանքներ են:
3․ Կենտրոնացում ցանկացած իրադարձության դրական կողմերի վրա
Մարդիկ, ովքեր ձախողվում են, միշտ անհանգստացած են լինում՝ «ի՞նչ կլինի, եթե ես մի բան սխալ անեմ, եթե շեֆին դուր չգա իմ նախագիծը, եթե չկարողանամ հասնել իմ նպատակներին»….այս անհանգստություններն ու վախերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Դրանք միայն մեծացնում են սթրեսը և հավանականությունը, որ դուք, իսկապես, հաջողության չեք հասնի:
Առավել օգտակար է կանգ առնել դրականի վրա և լավատեսորեն նայել։ Նույնիսկ, եթե ոչինչ չստացվի, ապա պետք է դրան վերաբերվել գիտնականի պես՝ «Այս մեթոդը չաշխատեց՝ եկե՛ք փորձենք մեկ ուրիշը» սկզբունքով:
4․ Վճռականություն
Դուք պետք է վճռականություն ունենաք՝ ինքնուրույն որոշելու համար այն, ինչը ձեզ հարկավոր է և գործեք: Անվճռական մարդը հավերժ կաշխատի ծրագիր կազմելու վրա, կհաշվարկի ռիսկերը և կխորանա տեսության մեջ, մինչդեռ վճռական մարդը դրա վրա տասն անգամ պակաս ժամանակ կծախսի և մարտի կնետվի:
Հաղթողները վճռական մարդիկ են, նրանք իրենց վրա են վերցնում որոշումների պատասխանատվությունը և գործի անցնում:

  1. Գիտակցվածություն
    Հաղթողը միշտ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, և ինչ բառերով կարելի է նկարագրել առկա իրավիճակը: Նաև անկեղծ կլինի ինքն իր հետ՝ իր անհատականության վերաբերյալ. նա գիտի իր թերություններն ու ձախողումները:
    Գիտակցվածությունը նաև կարեկցանք է: Եթե հասկանում եք, թե ինչպես են ուրիշները զգում, և կարող եք նույն հույզերն ապրել, ապա դա ձեզ հասկանալու հիմք է ստեղծում, որն էլ կարող է հանգեցնել ճկունության և փոփոխությունների պատրաստակամության:
    Գիտակից մարդիկ միշտ տեղյակ են, թե ինչ է կատարվում իրենց և այլ մարդկանց հետ: Նրանք արագորեն հասկանում են առկա իրավիճակը և հարմարվում դրան:
    6․ Ինքնագնահատական
    Համարժեք ինքնագնահատականը չի առաջանում, երբ դրա հաստատումը գտնում եք իրական աշխարհում: Չնայած դրանք հաճելի պահեր են, բայց հոգու խորքում պետք է հասկանաք, որ ինքնագնահատականը գալիս է ներսից:
    Եթե դուք ամեն ինչ ճիշտ եք անում, ապա հաջողությունը ձեզ մոտ գլխապտույտ չի առաջացնի, իսկ քննադատությունը չի թուլացնի ձեր վստահությունը սեփական ունակությունների նկատմամբ: Դուք գիտեք արժանիքների և թերությունների մասին, ուստի անհաջողություններն ու հաղթանակները մի փոքր այլ կերպ կընկալեք, քան մյուսները:
    7․ Ինքնակարգապահություն
    Քչերն են պատրաստ խոստովանել, որ հաջողությունը պահանջում է հսկայական աշխատանք: Յուրաքանչյուր ոք ցանկանում է ստանալ «կախարդական հաբը»: Բոլորն ուզում են հեշտ հնարքներ կիրառել՝ չհասկանալով, որ հնարքները պարզապես քրտնաջան աշխատանքի հավելվածներ են, այլ ոչ թե լուծումը:
    Նպատակներին հասնելու համար հարկավոր է բարդ սովորություններ սերմանել, հրաժարվել շատ զվարճանքներից և ամեն օր վարժեցնել ինքնակարգապահությունը:
    8․ Զրույց՝ ինքներդ ձեզ հետ
    Զրույցը կարող է տեղի ունենալ ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքի մեջ:
    Գրե՛ք ձեր մտքերը: Դա թույլ կտա դրանք գլխից հանելուն և գիտակցաբար մոտենալուն:
  2. Ամբողջականություն
    Ամբողջական մարդիկ անում են միայն այն, ինչին հավատում են: Նրանք չեն ճկվում: Հարմարվում են, բայց չեն ճկվում, և այստեղ մեծ տարբերություն կա: Նրանք համոզմունքներ ունեն, որոնց երբեք չեն դավաճանում: Նրանք ուժ են ստանում ներքուստ, ոչ թե դրսից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp