Համալսարանը 25 զույգի սիրո պատմության սկզբնաղբյուրն է եղել

Համալսարանը 25 զույգի սիրո պատմության սկզբնաղբյուրն է եղել։ Նրանք բոլորն էլ ունեն հրաշալի ընտանիքներ։ Ավանդույթի համաձայն՝ Սիրո տոնին, մենք նորից վերհիշում ենք նրանց երջանիկ պատմությունն ու քաղցր բացիկներ ուղարկում բոլորին։

Այս անգամ ներկայացնում ենք Մերիի ու Գաբրիելի սիրո պատմությունից մի հատված։

«Համալսարանն ինձ համար երկու կարևոր ձեռքբերումների հարազատ օջախ է՝ մասնագիտություն և ընտանիք։ Կրթություն ստանալուց զատ՝ այստեղ մենք ծանոթացանք, սիրեցինք ու ընտանիք կազմեցինք՝ տիեզերքի անհունության մեջ ավելացնելով ևս մեկ հրաշալի սիրո պատմություն»:

Շնորհավոր Սիրո տոն❤️

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp