1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսի որոշմամբ մարտի 21-ը սահմանվել է Պոեզիայի համաշխարհային օր: Այն առաջին անգամ նշվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
«Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր հարցերին, — ասված է կազմակերպության որոշման մեջ, — սակայն դրա համար անհրաժեշտ է դեպի պոեզիան սևեռել հասարակական ուշադրությունը»:
Շնորհավորում ենք պոետներին և պոեզիան սիրող մեր լսարանին: