Մեջբերումներ «Աշնան արև» գրքից

Մեջբերումներ «Աշնան արև» գրքից

Հեղինակ՝ Հրանտ Մաթևոսյան

📕Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում …

.📕Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…

📕Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…

.📕Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…

.📕Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…

.📕ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…

.📕Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում.

.📕Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ…

16Вы и ещё 15Поделились: 1

Супер

СуперКомментироватьПоделиться

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp