Մեկ օր Արագյուղի միջնակարգ դպրոցում․․․

Արագյուղի միջնակարգ դպրոցում էինք՝ հերոսական գյուղի հատուկ դասարանում։

Պարտավորեցնող են նման հրավերները, երբ գիտենք, որ մեզ պատմություն կերտած կրթօջախում են սպասում։

Դպրոցի տնօրենը՝ տիկին Պետրոսյանը, հային հատուկ ջերմությամբ մեզ ընդունեց, հավելելով, որ մեզ սիրով էին սպասում։ Իսկ մենք զգացինք այդ սերը, երբ զրուցում էին ավագ դասարանի աշակերտների հետ՝ զարմանալով, թե որքա՜ն ուշադիր ու պատրաստված էին։ Աշակերտներին հուզեց այն փաստը, որ «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում Շիրակացի համալսարանը՝ Մոսկվայի հայության հետ միասին, օգնում է պատերազմի մասնակից հաշմանդամ զինվորներին՝ տրամադրելով նրանց անվճար կրթություն, անհրաժեշտ բուժօգնություն և բարձր կրթաթոշակ։

Այս դպրոցին էլ հրաժեշտ տվեցինք այն համոզմամբ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, քանզի հրաշալի սերունդ է մեծանում։

Հարգելի՛ տիկին Պետրոսյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։

#Շիրակացիհամալսարան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp