Երախտիքի խոսքերը երբեմն քիչ են մարդու կատարած մեծ աշխատանքը գնահատելու համար։
Մարիամ Տուֆեկչյանն այն անձնավորությունն է, այն հրաշալի մասնագետը, ով «Ձեռք մեկնենք միմյանց» նախաձեռնության շրջանակներում պատերազմի մասնակից և Արցախից տեղահանված մեր ուսանողներին անգլերեն է ուսուցանում՝ ջանք ու եռանդ չխնայելով, ներդնելով իր հոգին ու մասնագիտական ողջ ներուժը։ Եվ այս անմնացորդ նվիրման արդյունքը մասնակցության և գիտելիքների բարձր աստիճան ցուցաբերած մեր հերոսներն են, որոնց հզորության և կրթվածության շնորհիվ ունենալու ենք նոր հաղթնակներ, նոր ու անպարտելի հայրենիք:
Իր անմնացորդ նվիրման համար «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի կողմից Մարիամ Տուֆեկչյանին շնորհակալագիր և երախտիքի բազմաթիվ խոսքեր շնորհվեցին:
Հարգելի՛ տիկին Տուֆեկչյան, Ձեր ավանդն անգնահատելի է, շնորհակալ ենք Ձեր Մարդ տեսակի ու մասնագիտական անմնացորդ նվիրման համար………