ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին ու ամուսնուն
Պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն:
Ուսման վարձի փոխհատուցման նախագիծը ներկայացնելիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ որոշման շահառու կարող են հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողները:
Այն ուսանողները, որոնք արդեն վճարել են ուսման վարձը, ապա համապատասխան չափով վճարած գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ, իսկ ավարտական կուրսի ուսանողների վճարած գումարը կվերադարձվի: