Գրքի տոնին ընդառաջ․․․
Առաջարկում ենք վերընթերցել ․․․ Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա, Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն, Կամ լուր աղետի` թերթերում գրած: Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ, Բարեկամուհու նման տխրատեսք, Լուրը կշրջի փողոցները նախ, Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…









