Յուրաքանչյուր ոք, ով է հիշում իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդները և տեխնիկան: Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է:
Թերթ
Շնորհավորում ենք, Հերո՜ս․․․
Հիշարժան օրերի շարքում մի կարևոր ամսաթիվ էլ ավելացավ.մեր հերոսներից Դավիթ Առաքելյանն է ծնվել այսօր։ Հզոր կամքի տեր մեր քաջորդին իրական հերոս է՝ հայի աննահանջ տեսակի մարմնավորում։ Չնայած ստացած բազմաթիվ վիրավորումների, մեր Դավիթը մշտապես զինվորների կողքին է և ոչ մի վայրկյան չի դադարում օգնել ու աջակցել սահմանին կանգնած քաջորդիներին՝ այն հավատով, որ մեր հայրենիքի համար դեռ
Շնորհավորում ենք, Հերո՜ս․․․ Read More »
Շնորհավոր ծնունդդ, Հերո՜ս․․․
Շիրակացի համալսարանի օրացույցում կարմիրով նշված ամսաթիվ ունենք․ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, մեր հերոս ուսանողներից Ավետ Աթոյանի ծննդյան օրն է։ Ավետին բոլորն են սիրում, նա մեր լավագույն ուսանողներից է՝ մշտապես պատրաստ բոլոր դասերին։ Համալսարանում անցկացվող լրացուցիչ դասընթացներին հաճույքով է հաճախում մեր հերոսը և իրեն բնորոշ աշխատասիրությամբ նոր հաղթանակներ գրանցում։ Մեր սիրելի՛ Ավետ, ջերմորեն շնորհավորում ենք տարեդարձդ,
Շնորհավոր ծնունդդ, Հերո՜ս․․․ Read More »
Քեզ համար, Հայաստա՜ն․․․
Մեր լեռները ելել են ոտքի, Մեր դաշտերը դարձել են դարան։ Մենք պատրաստ ենք բոլորս մարտի Քե՛զ համար, Հայաստա՜ն։ Սրատենք սև շղթան պատմության, Էջերից մեր արյունը մաքրենք։ Թող ցոլան դրոշներ հայության, Ուր զենքերը մեր կոշտ կխոսեն։ Պատերազմը խմում է արյուն։ Նրան դեմ կրակի պես կանգնենք․ Կատաղած ոխերիմ թշնամուն Հաղթելու՜ ենք, հաղթե՜նք։ Քո լույսով կբացվի ծիրանիդ, Արևովդ
Քեզ համար, Հայաստա՜ն․․․ Read More »
Մեծերը հայրենիքի մասին․․․
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր: Վահան Տերյան
Մեծերը հայրենիքի մասին․․․ Read More »