Հերթական արժեքավոր հաղթանակը
Շնորհավորում ենք մեր սիրելի ռեկտորին՝ մաղթելով անհաշիվ հաղթանակներ և նորանոր ձեռքբերումներ։
Շնորհավորում ենք մեր սիրելի ռեկտորին՝ մաղթելով անհաշիվ հաղթանակներ և նորանոր ձեռքբերումներ։
Հերոս չեն դառնում, հերոսներին ծնում է հերոսական ազգը, սնում, կրթում և դաստիարակում փառապանծ ուղին։ Հերոսն այն մարդն է, ով կարևորում է հայրենիքը պաշտպանելու ինչպես մարտական, այնպես էլ մտավոր ունակությունները։ Հպարտությամբ ևս մեկ անգամ նշենք, որ մեր համալսարանում սովորում են պատերազմի մասնակիցներ, ովքեր, չնայած առողջական խնդիրներին և բազմաթիվ այլ դժվարությունների, մշտապես մասնակցում են դասերին և ցուցաբերում
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ՀՀ բազկամարտի առաջնությանը մասնակցում էր նաև Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, մեր համալսարանի ուսանող, հերոս Հայկ Ստեփանյանը, ով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Շնորհավորում ենք, Հերո՜ս։
Մեր ժպտադեմ հերոսին էինք այցելել, երբ լսեցինք, որ սահմանին լարված է։ Նորից ամեն բան տակնուվրա եղավ , ու չգիտեինք՝ ինչպես շրջանցել ցավոտ լուրը, որ մեր հերոսի հոգին չփոթորկվի։Շահեն Դավթյանն է՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից մեր զինվորը, ով ծանր վիրավորվել էր նոյեմբերի 6-ին՝ հայրենիքի համար մղվող թեժ մարտերի ժամանակ։ 18 վիրահատություն է տարել Շահենը, ապրելու համար
Այսօրվա մեր զրուցակիցը ազգասեր հայորդի Արամ Տոնոյանն է։ Համեստ, բայց հայրենիքի հոգսերով ապրող բժշկին դժվարությամբ համոզեցինք, որ պատմի իր մասին։ Այդպես է, չԷ՞, մեծ գործեր կատարողները սովորաբար քիչ են խոսում, նրանք լուռ ու մունջ իրենց գործն են անում։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից յուրաքանչյուրի համար նմանատիպ մարդկանց օրինակը կարող է վարակիչ, ոգևորող ու
Այսօր ես կարոտ եմ ու սեր եմ․․․ Ինձ ի՞նչ, թե մի բուք է գժվել։ Ձիերը ձգում եմ սահնակը, Զանգակը լեզու է առել։ Սահնակը սրի պես սահում է, Զանգակը աշխարհն է լցնում, Գիտի, որ այսքան զրնգուն է Միայն հայկական լեռներում։ Ինչի՞ց է խոսում նա՝ գալիքը, Գլխիս ինձ ուզում է պատմել, Հիշել է իր հոր հարսանիքը, Թե՞
1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսի որոշմամբ մարտի 21-ը սահմանվել է Պոեզիայի համաշխարհային օր: Այն առաջին անգամ նշվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր և խորը հոգևոր հարցերին, — ասված է կազմակերպության որոշման մեջ, — սակայն դրա համար անհրաժեշտ է դեպի պոեզիան սևեռել հասարակական ուշադրությունը»: Շնորհավորում ենք պոետներին և
Ու ձյուն է գալիս, Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն. Հյուսիսն է հղում հարավին ողջույն: Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան, Հեռավո՜ր մի բան, Մի հիշողությո՛ւն…
Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը։ Նա այնքան ժամանակ պահեց բաժակը, մինչև որ ուսանողները սկսեցին փսփսալ։ Իսկ հետո հարցրեց.—Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը։—50 գրամ,– պատասխանեցին մի քանիսը։—100 գրամ,– պատասխանեցին մյուսները։—125 գրամ,– պատասխանեցին մնացածը։—Ես ինքս էլ հաստատ չգիտեմ,– խոսեց պրոֆեսորը,– դա իմանալու համար պետք է կշռել բաժակը։ Բայց հարցը դա չէ. ի՞նչ տեղի կունենա,
Ինչպե՞ս ավելի լավ սովորել, հեշտ հիշել տեղեկատվությունը և ավելի շուտ յուրացնել գիտելիքները: Եկեք պարզենք միասին. Հարկավոր է նախօրոք պլանավորել անելիքըՓորձեք նոթատետրում գրանցել մեկ ամսվա պլանները: Մի նշեք այնպիսի կետեր, որոնք նույնիսկ մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ կատարել: Սակայն մի վախեցեք Ձեր առջև լուրջ պլաններ դնել։ Սովորելու համար հարմար ժամանակ որոշեքՀստակ պարզեք, թե օրվա որ ժամին