Հայաստանյան անցուդարձը

Ուշադրություն․․․

Հարգելի՛ ծնողներ, սիրելի՛ երեխաներ․ Քանի որ ճամբարում հանգստանալ ցանկացող երեխաների թիվն աննախադեպ շատ է, ուստի նոր հայտագրվողները ճամբար կմեկնեն հուլիսի 15-ից սկսած՝ 3-րդ խմբով։ Ուզում ենք հիշեցնել, որ հայտագրվելու համար ծնողը պետք է մոտենա համալսարան, այլապես Ձեր դիմումը չենք կարող ընդունել ու հաստատել։ Մեր ճամբարականները երեխաներն են, ուստի պետք է լինենք չափազանց ուշադիր և զգոն։ […]

Ուշադրություն․․․ Read More »

Հանգստանանք և սովորենք անգլերեն

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը 10-14 տարեկան երեխաների համար կազմակերպում է ամառային դպրոց՝ Ծաղկաձորի հարմարավետ հանգստյան տանը։ Այստեղ ստեղծված է հատուկ միջավայր, որտեղ, վստահեցնում ենք, Ձեր երեխան իրեն հրաշալի կզգա։ Ամենօրյա դասընթացները կօգնեն Ձեր բալիկին հեշտությամբ տիրապետել անգլերենին։ Դասերն անցկացնում են արտասահմանում փորձառություն անցած դասախոսները՝ մեր կողմից մշակված հատուկ ծրագրով։ Բոլոր դասերն իրականացվում են հանգստին

Հանգստանանք և սովորենք անգլերեն Read More »

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ․․․

Համոզված ենք, որ արդեն լրացրել ես ընդունելության հայտը dimord.am կայքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ ուղղվող հարցերը շատ են, ուստի այս տեղեկությունը կտա քեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ ՀՀ Կառավարության կողմիցհավատարմագրված “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանը շարունակում է ընդունելությունը հետևյալ մասնագիտությունների գծով. Իրավագիտություն, Տնտեսագիտություն, Օտար լեզուներ, մանկավարժություն (անգլերեն, գերմաներեն), Լրագրություն, Դեղագործություն․ Ուսման տևողությունը առկա բաժիններում

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ․․․ Read More »

ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀՅՈԻՐ․․․

Մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ սպասում են։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հանդիպում, երբ գիտենք, որ մեզ սիրով են դիմավորելու։ Սպասված հանդիպում էր Ակունքի միջնակարգ դպրոցում։ Ջերմ ու հյուրընկալ այս օջախում օդը բարությամբ էր շնչում. դրսում ծառատունկ էր, ներսում՝ հաճելի մթնոլորտ։ Գուցե նրանից էր, որ լավ մարդիկ էին աշխատում այս կրթօջախում, հրաշալի տնօրեն, ուսմասվար և

ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ ՀՅՈԻՐ․․․ Read More »

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․

Ճանաչողական այցի շրջանակում հաջորդ կանգառը Գառնիի ավագ դպրոցում էր։ Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տաղանդավոր աշակերտներ էին սովորում: Հաճելի էր տեսնել, թե ինչ խանդավառությամբ էին շփվում մեզ հետ, հետաքրքրվում համալսարանի ընդունելության կարգից, գործող ֆակուլտետներից։ Նրանց հատկապես ոգևորել էր այն, որ մեր համալսարանում՝ գերազանց սովորելու դեպքում, կարող են ստանալ բարձր կրթաթոշակ, իսկ սեփական փոխադրամիջոցի հաշվին լուծվում է

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․ Read More »

Մեկ օր Արագյուղի միջնակարգ դպրոցում․․․

Արագյուղի միջնակարգ դպրոցում էինք՝ հերոսական գյուղի հատուկ դասարանում։ Պարտավորեցնող են նման հրավերները, երբ գիտենք, որ մեզ պատմություն կերտած կրթօջախում են սպասում։ Դպրոցի տնօրենը՝ տիկին Պետրոսյանը, հային հատուկ ջերմությամբ մեզ ընդունեց, հավելելով, որ մեզ սիրով էին սպասում։ Իսկ մենք զգացինք այդ սերը, երբ զրուցում էին ավագ դասարանի աշակերտների հետ՝ զարմանալով, թե որքա՜ն ուշադիր ու պատրաստված էին։

Մեկ օր Արագյուղի միջնակարգ դպրոցում․․․ Read More »

Արտաշատի ավագ դպրոցում սպասում եին մեզ․․․

Արտաշատի ավագ դպրոցում էինք՝ ջերմ ու հաճելի կրթօջախում։ Այցը ճանաչողական էր, դպրոցի տնօրենն էլ՝ պատրաստակամ ու հիանալի մարդ։ Ներկայացրեցինք մեր համալսարանի առավելությունները, պատմեցինք իրականացրած ծրագրերի մասին, խոսեցինք կայանալիք միջոցառումներից ու սիրով հրավիրեցինք Շիրակացի՝ ծանոթանալու մեր առօրյային։ Տիկին Սիմոնյան, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ #Շիրակացիհամալսարան

Արտաշատի ավագ դպրոցում սպասում եին մեզ․․․ Read More »

Հաջորդ կանգառը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում էր

Կրթօջախ, որն ունի հարուստ պատմություն և մեծ ներդրում՝ գիտության բնագավառում։ Այստեղ էլ էին մեզ սպասում՝ հային վայել հյուրընկալությամբ։ Առաջինը, որ նկատեցինք, մաքուր ու գեղեցիկ միջավայրն էր։ Հետո հաճելիորեն զարմացանք, երբ քոլեջի ուսանողներն առաջարկեցին իրենց օգնությունը՝ տեղափոխել իրերն ու ուղեկցել տնօրենի մոտ։ Քոլեջի տնօրենը՝ տիկին Վարդանյանը, կոլեկտիվ ղեկավարելու յուրահատուկ տաղանդով էր օժտված։ Իսկույն նկատեցինք, որ նրան

Հաջորդ կանգառը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում էր Read More »

Ճանաչողական այց․․․

Քաղցրաշենի միջնակարգ դպրոցում էինք՝ գիտելիքն ուժ համարող կրթօջախում։Հարուստ կենսագրություն ունեցող այս դպրոցում ապագա ծրագրավորողներ, բժիշկներ ու տնտեսագետներ էին սովորում, համոզված, որ իրենց գիտելիքներով կարող են բարձունքներ նվաճել։ Ջերմ ու տրամադրող միջավայրում հետաքրքիր քննարկում ունեցանք, պատմեցինք նոր ֆակուլտետների, ժամանակակից միջոցներով կահավորված լսարանների, համալսարանում գործող խմբակների, լրացուցիչ դասընթացների մասին։ Աշակերտներին հատկապես ոգևորեց այն, որ համալսարանում ուսանելով հնարավորություն

Ճանաչողական այց․․․ Read More »

× Whatsapp